«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Բոլորը բոլորի վրա գործ են տալիս

Բոլորը բոլորի վրա գործ են տալիս
12.04.2019 | 01:27

Դպրոցներում համատարած լարվածության մթնոլորտ է. տնօրեններից սկսած մինչև հավաքարարներ վախենում են, որ ամեն մի բառ ասելուց կամ քայլ անելուց կարող է բողոք հասնել վերադասին, տվյալ դեպքում` նախարարություն։ Բոլորը բոլորին համարում են պոտենցիալ գործ տվող, ինչը «նոր» Հայաստանում ամենաբարձր մակարդակով խրախուսվում է։ Մեկ ամսից քիչ ավելի ժամանակ է մնացել դպրոցական ավարտական քննություններին, և, շառից-փորձանքից հեռու մնալու միտումով, դպրոցների ղեկավարները հրահանգել են ավելորդ ոչինչ չանել, նույնիսկ նախապես ծրագրված միջոցառումներն են չեղյալ հայտարարվել։


Տնօրեններն ուսուցչական կազմին հորդորել են անգամ ցածր դասարանցիների միջոցառումները, օրինակ, այբբենարանի հանդեսն անցկացնել շատ համեստ, առանց բեմականացումների։ Բազմաթիվ դպրոցներում, սակայն, շրջանավարտները չեն ենթարկվում այս սահմանափակումներին և վերջին զանգը կազմակերպում են սեփական պատկերացումների շրջանակում։ Մեզ փոխանցեցին, որ այսպիսի դպրոցներից մեկի տնօրենը բարկացել է. «ՈՒզում եք ինձ բռնե՞լ տալ, գործից հանե՞լ։ Ինչ ուզում եք արեք, բայց դպրոցի պատերից դուրս»։ Սրան զուգահեռ, ուսուցիչները դժգոհում են, որ նույնիսկ դիտողություն չեն կարողանում անել աշակերտներին, լինեն բարձր, թե ցածր դասարանցիներ. տարրական ու միջին դասարաններում` ծնողները, ավագ դպրոցում էլ` աշակերտները միանգամից նամակ են գրում ԿԳՆ։ Իսկ կրթության որակը գոնե մեկ տոկոսով այս ընթացքում փոխվե՞լ էր` հարցրի իրազեկ զրուցակցիս։ Պատասխանը խորհրդավոր ժպիտն էր. «Ո՞ր ուղղությամբ»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ